«Սելթիկը» տուգանվել է Պաղեստինին աջակցելու համար
Շոտլանդական «Սելթիկի» երկրպագուները ֆինանսական խնդիրներ են առաջացրել սիրելի թիմի համար։ Դեռ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի խաղում՝ ընդդեմ Բեեր-Շևայի «Հապոելի», երկրպագուներն աչքի են ընկել զանգվածային ակցիայով՝ ի պաշտպանություն Պաղեստինի։ Այս մասին տեղեկացնում է isport.ua-ն։
Խաղի ժամանակ «Սելթիկ Պարկի» տրիբունաներում ծածանվել են մասամբ ճանաչված արաբական երկրի հարյուրավոր դրոշներ։ Ակնհայտ է, որ ակցիան անցկացվել է իսրայելական թիմի ու նրա երկրպագուների դեմ։
Գործով լսումները միայն հիմա են ավարտվել, և ֆանատների ակցիան գնահատվել է որպես քաղաքական սադրանք։ Ակումբը տուգանվել է 10 հազար ֆունտ ստեռլինգով։
Նշենք, որ լսումներից անմիջապես առաջ «Սելթիկի» ֆանատները գիծ են բացել հօգուտ Պաղեստինի բարեգործական կազմակերպությունների՝ առաջին իսկ օրը հավաքելով ավելի քան 100 հազար ֆունտ ստեռլինգ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա