Դիտորդներ. Սիրիայում Ռուսաստանի ավիահարվածների հետևանքով մեկ տարում 9 հազար մարդ է զոհվել
Մեկ տարվա ընթացքում Սիրիայում իրականացված գործողությունների ժամանակ ռուսական ավիահարվածների հետևանքով զոհվել է 9364 մարդ: Այս մասին այսօր՝ Սեպտեմբերի 30-ին, հայտարարել է մարդու իրավունքների գծով դիտորդների Սիրիական առաքելությունը, որը տեղակայված է Լոնդոնում:
Զոհերի մեջ 3804-ը խաղաղ բնակիչներ են, այդ թվում 906 անչափահասներ, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության 2746 գրոհայիններ և 2814 գրոհայիններ իսլամական այլ խմբավորումներից:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել էին, թե Մոսկվայի ու Դամասկոսի վրա մեծ պատասխանատվություն է ընկած, ուստի նրանք պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները և բարենպաստ պայմաններ ստեղծեն քաղաքացիական բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար: