Ֆելիպե Մելու. «Ինտերն» սկսեց խաղալ միայն 0։2 հաշվի ժամանակ»
«Ինտերի» կիսապաշտպան Ֆելիպե Մելուն խոստովանել է, որ իր թիմը ձախողել է «Սպարտայի» հետ Եվրոպայի լիգայի հանդիպումը։ Իտալական թիմը պարտվել է 1։3 հաշվով։ Բրազիլացին թիմակիցներին կոչ է արել դասեր քաղել այդ պարտությունից և նախապատրաստվել «Ռոմայի» հետ Իտալիայի առաջնության հանդիպմանը։
«Մենք պետք է հասկանանք, որ եվրագավաթների մրցաշարերը թեթև զբոսանք չեն,- Մելուի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Եվրոպայի լիգայի խաղերը տարբերվում են «A» սերիայի հանդիպումներից։ Երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ խաղացինք, սակայն դաշտից խաղացողի հեռացվելուց հետո շատ դժվար էր։ Սկսեցինք խաղալ այն ժամանակ, երբ հաշվի մեջ զիջում էինք 0։2 հաշվով։ Այստեղ քննարկելու բան չկա, և «Ռոմայի» հետ խաղում պետք է ցուցադրենք այն ամենը, ինչ ունենք»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա