Ֆրանկ դե Բուր. «Տակտիկայի մասին կարելի է ամեն ինչ ասել, բայց անհրաժեշտ է ճիշտ մենթալիտետ ունենալ»
«Ինտերի» գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը մեկնաբանել է Պրահայի «Սպարտայից» 1։3 հաշվով կրած պարտությունը Եվրոպայի լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում։
«Տակտիկայի մասին կարելի է ամեն ինչ ասել, բայց առաջինը, որ պետք է ունենալ, ճիշտ մենթալիտետն է,- դե Բուրի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։- Երկրորդ գոլի դրվագում մենք մրցակցին անհավանական հնարավորություն տվեցինք։ Նման գնդակներ բաց թողնելն անհնար է։
Ընդմիջումից հետո փոքր-ինչ ավելի լավ էինք գործում, սակայն չխաղացինք այնպես, ինչպես ես էի ուզում։ Կարմիր քարտից հետո մեզ համար արդեն շատ ծանր էր։
Շատ ենք կորցնում գնդակը։ Պետք է բարելավենք խաղային այդ բաղադրիչը, այլապես հետո շատ ավելի դժվար կլինի»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա