Ֆրանչեսկո Տոտտի. «Ինձ ավելի լավ եմ զգում, քան 25 տարեկանում»
«Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտտին շեշտել է, որ թիմը կատարել է «Աստրայի» հետ Եվրոպայի լիգայի հանդիպման խնդիրը՝ հաղթելով 4։0 հաշվով։ Տոտտին, ով երեքշաբթի դարձել է 40 տարեկան, այդ խաղում աչքի է ընկել գոլային 3 փոխանցմամբ։
«Մենք գոհ ենք խաղից։ Այսօր կարևոր էր ցուցադրել մեր թիմի խաղամակարդակը։ Դա արժանի պատասխան էր վերջին անհաջողություններին,- Տոտտիի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Երկրպագուները, մարզիչը, մենք՝ ֆուտբոլիստներս, ուզում ենք ցուցադրել, որ ուժեղ ենք ու միասնական։ Ուրախ եմ, որ ֆանատներն ինձ հանդիպման լավագույն խաղացող են ճանաչել։ Բայց ամենագլխավորն այն է, որ մենք կարողացանք հասնել մեր նպատակին։ Առաջին խաղակեսում կատակեցի, որ նույնիսկ 25 տարեկանում ինձ այդքան լավ չեմ զգացել։ Եվ դա ճիշտ է. ես լավ մարզավիճակում եմ, իսկ ոտքերս նույնիսկ խաղադաշտում 90 րոպե անցկացնելուց հետո չեն ցավում»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա