«Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթը Երևանում
Այսօր Երևանում անցկացվել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթը, որին մասնակցել են երեխաների խնամքի և պաշտպանության 12 հաստատություններ: Ընդհանուր թվով՝ 120 մասնակից երեխաներ, որոնք մրցել են 5 մրցաձևերում:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը, հաղթող է ճանաչվել Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնը։ 2-րդ տեղը և 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Դիլիջանի և Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունները:
Հաղթող և մրցանակային տեղեր զբաղեցրած հաստատությունների թիմերին պարգևներ են հանձնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը, ՀԱՕԿ-ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը:
Մրցանակակիր թիմերն արժանացել են ՀՀ Նախագահի վկայագրերի, մեդալների և համապատասխան կարգի գավաթների: Մյուս թիմերին հանձնվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրեր:
Մասնակից բոլոր երեխաներին որպես նվեր տրվել է մարզահագուստ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա