Կարեն Խաչանովն իր կարիերայի լավագույն արդյունքն է գրանցել
Ռուսաստանը ներկայացնող 20-ամյա հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը գերազանց է հանդես գալիս Չինաստանում ընթացող հեղինակավոր մրցաշարում: Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը Չինաստանի Չանդու քաղաքում ընթացող «Chengdu Open» անվանումը կրող մրցաշարի քառորդ եզրափակչում Կարենն ընդամենը 1 ժամ 13 րոպե տևած մրցամարտում 6:3, 6:4 հաշվով հաղթել է աշխարհի 27-րդ ռակետ, 35-ամյա իսպանացի Ֆելիսիանո Լոպեսին: Այս մասին տեղեկացնում է championat.com-ը:
Հայ թենիսիստն իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում առաջին անգամ իրավունք է ստացել հանդես գալու ATP-ի մրցաշարի կիսաեզրափակչում: Սա նրա կարիերայում արձանգրված լավագույն արդյունքն է: Կիսաեզրափակչում Խաչանովի մրցակիցը կլինի սերբ թենիսիստ Վիկտոր Տրոիցկին, ով քառորդ եզրափակչում 6:3, 7:6 հաշվով պարտության է մատնել հարավաֆրիկացի Քևին Անդերսոնին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա