3-րդ հաղթանակը Վրաստանում
Երևանի «Ուրարտու» բասկետբոլի թիմը շարունակում է ուսումնամարզական հավաքը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում: Այսօր, հայկական ակումբն անցկացրել է ստուգողական 3-րդ հանդիպումը` մրցելով Վրաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի հետ:
Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանն այս անգամ ավելի մեծ թվով փորձարկումներ է կատարել, իսկ «Ուրարտուն» հաղթել է 62:53 հաշվով: Ամենաարդյունավետը Մարսել Հովսեփյանն էր, որը վաստակել է 15 միավոր:
Խաղին չեն մասնակցել Տերի Սմիթը, Վիկտոր Հովսեփյանը և Միքայել Պողոսյանը: Բավական քիչ ժամանակ են խաղադաշտում անցկացրել Ամիրան Ամիրխանովը, Տոդ Օ`Բրայանը և Արիզոնա Ռեյդը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա