Ռայոլա. «Մի օր Բալոտելլին զանգեց ու խնդրեց «Bentley»-իս բանալիները»
Ֆուտբոլային հայտնի ու սկանդալային գործակալ Մինո Ռայոլան վստահ է, որ Մարիո Բալոտելլին շատ արագ կկարողանա վերադարձնել թոփ-ֆուտբոլիստի կարգավիճակը: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:
«Մարիոն ֆենոմեն է, բայց նա Բալոտելլին է: Եթե նա ունենար Զլատան Իբրահիմովիչի բնավորությունը, ապա 5 «Ոսկե գնդակ» կունենար: Մարիոն խենթ է, բայց ես իրեն ամեն ինչ ներում եմ, որովհետև նա լավ տղա է:
Մի անգամ նա ինձ խնդրեց «Bentley»-իս բանալիները: Ասացի, որ եթե կարողանա 2 գոլ խփել «Մարսելին», այդ ժամանակ կխոսենք: Բնականաբար, մոռացել էի այդ մասին: Բավական ուշ ժամի կինս ասաց, որ Մարիոն է զանգել: Վերցրեցի հեռախոսն ու լսեցի, որ նա բանալիներն էր ուզում: Ասաց, որ 2 գոլ է խփել, դե ես էլ ինչ կարող էի անել, տվեցի բանալիները:
Հետո մեքենան տարավ ու վթարի ենթարկեց: Զանգեց ինձ ու տխուր ձայնով ասաց, որ ներեմ իրեն: Դե ես էլ ներեցի, քանի որ չեմ կարողանում նրա վրա զայրանալ»,- պատմել է Ռայոլան:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա