Լ.Ա. Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտը նշում է հիմնադրման 55-ամյակը
Այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց Լ.Ա. Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտը հիմնադրման 55-ամյակին նվիրված երկօրյա գիտաժողովը, որի շրջանակներում կքննարկվեն սրտաբանության արդի հիմանխնդիրները, կներկայացվեն միջազգային բժշկագիտության նորագույն ձեռքբերումները:
Նշենք, որ գիտաժողովը բացվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձով, որտեղ մասնավորապես ասված էր. «Երկար տասնամյակներ է, ինչ ինստիտուտը տպավորիչ զարգացում է ապրում, ներդրվել են բուժման և ախտորոշման նոր մեթոդներ, ձեևավորվել է սրտաբանների հզոր հիմք, որն իրավմամբ ամենահեղինակավորներից մեկն է մեր երկրում: Սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ հիվանդության, մահացության և հաշմանդամության հիմնական պատճառ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Ուստի սրտաբանների աշխատանքը չափազանք պահանջված է ` Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի արդիականացումն էլ` ժամանակի հրամայական»:
Գիտաժողովին մասնակցելու համար մասնագետներ էին եկել Ռուսաստանից, Դանիայից, Իտալիայից, Հոլանդիայից, Բելառուսից, Վրաստանից:
Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, բժշկության դոկտոր, պրոֆեսոր Բագրատ Ալեքյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վերջին տասը տարիների ընթացքում ակտիվ աշխատում են Հայաստանի սրտաբանների հետ. «Պետք է ասեմ, որ այս տարիների ընթացքում մեծ փոփոխություններ տեղի ունեցան սրտաբանության բնագավառում: Հայաստանում տեղի ուենցած ռեվոլուցիոն քայլերից մեկը սրտի փականի ոչ բաց վիրահատություն կատարելը եղավ»:
Երկօրյա գիտաժողովի ընթացքում կքննարկվեն սրտային սարքերի տեղադրման , դրանց աշխատանքի խափանման ռիսկերը, սրտանոթայն հիվանդությունների հետ միաժամանակ այլ հիվանդությունների դեպքում դեղերի համակցմանը վերաբերող հարցեր: «Սրտի իշեմիկհիվանդություններ», «Զարկերակային գերճնշման հիմնախնդիրները», «Ինվազիվ և վիրահատական սրտաբանություն», «Սրտի ռիթմի խանգարումներ» «Ինվազիվ առիթմոլոգիա» սեկցիոն նիստերում կներկայացվեն ավելի քան 35 զեկույց:
Գիտաժողովը նախատեսված է սրտաբանների, թերապևտների, ընտաներկան բժիշկների համար: մասնակիցները կստանան ՇՄԶ կրեդիտներ: