Օռլանդո Կրուս. «Կփորձեմ դառնալ առաջին համասեռամոլ աշխարհի չեմպիոնը»
Պուերտոռիկացի բռնցքամարտիկ Օռլանդո Կրուսը հայտարարել է, որ չի հեռանա մեծ սպորտից այնքան ժամանակ, մինչև չդառնա աշխարհի չեմպիոն: Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:
Կրուսն այս պահի դրությամբ պրոֆեսիոնալ բռնցքամարտում միակ մարզիկն է, ով բացահայտ հայտարարել է իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին: Այդ խոստովանությունից հետո մարզիկը մեծ քննադատության էր արժանացել, սակայն Հյուսիսային Ամերիկան աջակցել էր նրան:
Այդ աղմկահարույց ժամանակաշրջանից հետո Կրուսն այժմ այլ նպատակ է իր առաջ դրել՝ դառնալ առաջին համասեռամոլ աշխարհի չեմպիոնը: Հոկտեմբերի 7-ին նա ուժերը կչափի Լուիս Սանչեսի հետ: Հաղթելու դեպքում արդեն ձմռանը նա չեմպիոնական մենամարտ կանցկացնի WBO վարկածով աշխարհի գործող չեմպիոն Միգել Բերչելտի հետ:
«Մենք աշխատում ենք այդ մենամարտի կազմակերպման վրա: Բերչելտի հետ ռինգ դուրս կգամ հունվարին կամ փետրվարին: 35 տարեկան հասակում ես ինձ հիանալի եմ զգում: Պատրաստ եմ մենեմարտելուն և հաղթելուն: Հիմա կփորձեմ դառնալ առաջին և դեռևս միակ համասեռամոլ աշխարհի չեմպիոնը»,- հայտարարել է Կրուսը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա