
Արթուր Ալեքսանյանին և Միհրան Հարությունյանին շնորհվելու է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում
Երևանի ավագանու հոկտեմբերի 5-ի արտահերթ նիստում քննարկմանն է ներկայացվում «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին որոշման նախագծեր:
Նախագծերից մեկով առաջարկվում է Երևան քաղաքի 2798-րդ տարեդարձի առթիվ, սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած ակնառու հաջողությունների և տարած փայլուն հաղթանակների համար հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին շնորհել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։
Մեկ այլ նախագծով առաջարկվում է Երևան քաղաքի 2798-րդ տարեդարձի առթիվ, սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած ակնառու հաջողությունների և տարած փայլուն հաղթանակների համար հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, Ռուսաստանի և Հայաստանի չեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ Միհրան Հարությունյանին շնորհել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։