«Կառավարությունը հղիություն չէ, նրանից կարելի է ազատվել»
Լեհաստանում մի քանի հազար մարդ է դուրս եկել փողոց` մասնակցելու աբորտի վերաբերյալ օրենսդրության խստացման դեմ ակցիային, որը ստացել է «սև շաբաթ» անվանումը: Ակցիան անցկացվում է մայրաքաղաք Վարշավայում` Սեյմի շենքի դիմաց:
«Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, մարդիկ փողոց են դուրս եկել «Օրինական աբորտների սահմանափակումը սպանում է», «Ուզում ենք սիրել, ոչ թե սպանել», «Մեզ պետք են բժիշկներ, ոչ թե ոստիկաններ», «Կառավարությունը հղիություն չէ, նրանից կարելի է ազատվել» ու այլ գրություններով ցուցապաստառներով:
Բողոքողներին միացել են ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ: Կազմակերպիչները կանանց կոչ են արել օգտվելու արձակուրդի իրենց իրավունքից ու հոկտեմբերի 3-ին աշխատանքի չգնալ` համալեհաստանյան ակցիա անցկացնելու համար: Ֆեյսբուքում ստեղծված խմբում ակցիային մասնակցելու պատրաստակամություն է հայտնել մի քանի տասնյակ հազար կին:
Սեյմը նախորդ շաբաթ առաջարկել է փոփոխություններ իրականացնել օրենքում, տուգանք սահմանելով ինչպես աբորտի դիմած կնոջը, այնպես էլ այն իրականացրած բժշկին, պտուղը սահմանել որպես բեղմնավորված երեխա, աբորտը` նախածննդյան սպանություն:
1993-ից գործող օրենքն աբորտ թույլատրում է մի քանի դեպքում, երբ հղիությունը վտանգ է ներկայացնում կնոջ առողջության համար, պտուղն արատներ ունի, և երբ հղիությունը բռնաբարության հետևանք է:
Հարակից հրապարակումներ`
- Ոչ թե սելեկտիվ աբորտ, այլ.
- ԱՄՆ Վերաքննիչ դատարանը օրինական է ճանաչել Տեխասում աբորտների սահմանափակման վերաբերյալ օրենքը
- Ռուսաստանում անօրինական աբորտի համար սահմանվեցին մեծ տուգանքներ
- Չինաստանը խստացնում է հարկադրական աբորտների դեմ օրենսդրությունը
- Աբորտների թիվը Հայաստանում վերջին տասնամյակում 3 անգամ նվազել է
- Թուրք կանայք բողոքում են աբորտ անելու իրավունքը սահմանափակող օրինագծի դեմ