Տուխելի վստահությունը չի արդարացել
Դորտմունդյան «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հիասթափված է Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի՝ կիսապաշտպան Գոնսալո Կաստրոյին թիմ չհրավիրելու որոշումից։ Տուխելի կարծիքով՝ իր սանը երկար ժամանակ բարձրակարգ խաղ է ցուցադրում։
«Ես 100 տոկոսով վստահ էի, որ Կաստրոն կհրավիրվի հավաքական, քանի որ երկար ժամանակ բարձրակարգ խաղ է ցուցադրում։ Շատ հիասթափված եմ, որ նա չի հայտնվել երկրի գլխավոր թիմի հայտացուցակում»,- Տուխելի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա