Հոկտեմբերի 1-ը մի քանի ՀԿ-ներ հռչակել են Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր
Հոկտեմբերի 1-ը հայաստանյան մի քանի հասարակական կազմակերպություններ Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր են հայտարարել:
2010թ-ից ի վեր, երբ հոկտեմբերի 1-ին դաժան ծեծի հետևանքով զոհվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» ամեն տարի այդ օրն իրականացնում է հանրային միջոցառում՝ ուղղված Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելմանը:
Մետրոպոլիտենի Գարեգին Նժդեհ կայարանի հարևանությմաբ գտնվող գետնանցումում այսօր առաջին միջոցառումն անցկացվեց: Կոալիցիայի ծրագրերի համակարգող Մարիամ Կուրշուդյանը նշեց, որ 2010-2016 թվականների ընթացքում Հայաստանում ընտանեկան բռնության զոհ է դարձել 35 կին:
ՀԿ-ներն օր առաջ Ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքի ընդունումն անհրաժեշտություն են համարում:
Մանրամասները` տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Գեղարքունիքցի տղամարդկանց պատասխանը՝ «Առանց ծեծ ո՞նց կլինի»
- «Ընտանեկան բռնութան կանխարգելման» օրենքի ընդունման հարցում բացակայում է քաղաքական կամքը. Մ. Մաթոսյան
- 2015-ի համեմատ այս տարի ընտանեկան բռնության դեպքերն ավելացել են
- Արտեմ Ասատրյան. Մեր երեխաները նաև ընտանեկան ջերմությամբ շրջապատված լինելու կարիք ունեն
- ՎՊ-ն խախտումներ է հայտնաբերել ընտանեկան բռնության զոհ կանանց տրամադրվող ծառայությունների բարելավման ծրագրում
- Ն.Դուրյան. Ընտանեկան բռնությունն ու ընտանիքի սոցիալական վիճակն ուղիղ կապ չունեն իրար հետ
- Հայաստանում ընտանեկան բռնությունը թաքնված հանցագործություն է
- Ընտանեկան բռնությունը որպես հանցատեսակ չի սահմանվի. ՀԿ-ների պայքարն արդյունք չտվեց
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին