Նավթի համաշխարհային գները տարբեր ուղղություններով են զարգանում
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները տարբեր դինամիկա են ցուցադրում: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:
Ըստ այդ տվյալների՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,54%-ով՝ հասնելով 48,09 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի նոյեմբերյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,37%-ով՝ հասնելով բարելի համար 49,06 դոլարի։
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: