Տուրիզմի կոմիտեի ղեկավարի պաշտոնում Կարապետյանը տեսնում է իր «մարդուն». «Հրապարակ»
Նորանշանակ վարչապետը որոշել է էկոնոմիկայի նախարարությունից առանձնացնել տուրիզմի վարչությունը՝ այն դարձնելով կոմիտե և կոնկրետ խնդիրներ դնելով․ «Քանի որ մենք հարևան երկրին անհամեմատ զիջում ենք, իսկ տուրիզմն ամենահեռանկարային բիզնես-ճյուղերից է համարվում»:
«Հրապարակ»-ի տեղեկություններով` տուրիզմի կոմիտեի ղեկավարի պաշտոնում Կարապետյանը տեսնում է իր «մարդուն», այլ ոչ թե 2005-ից վարչության պետ Մեխակ Ապրեսյանին: «Նա հազիվ վարչության պետ է ձգում, ուր մնաց կոմիտե ղեկավարի։ Դա կարևորագույն ենթակառուցվածք է, որտեղ պետք է ավելի պրոֆեսիոնալ, ուժեղ մասնագետ նշանակել, և այդպես էլ կանի վարչապետը»,-ասել է թերթի աղբյուրը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա