Տ. Ուրիխանյանը հայտարարել է կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական տալու մտադրության մասին. «Հրապարակ»
«Ալյանս» կուսակցության «Հրապարակ»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ օրերս վարչության ընդլայնված նիստի ժամանակ Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական տալու իր մտադրության մասին:
Դա կարող է տեղի ունենալ գալիք ԱԺ քառօրյա նիստի ժամանակ: Թե ինչն է պատճառը, թերթի աղբյուրը չի մանրամասնել, պատգամավորը թերթի հեռախոսազանգերին չի պատասխանել, խոսնակն էլ ասել է, որ Ուրիխանյանն ինքն անհրաժեշտության դեպքում կմեկնաբանի` ըստ էության չհերքելով տեղեկությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա