Վարչապետը ծածուկ այցելել է ՊՆ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նախօրեին՝ ուշ երեկոյան, ծպտված այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն և հանդիպել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին, մինչ այդ Սեյրան Օհանյանը այցելած է եղել Սերժ Սարգսյանին և մոտ երկու ժամանոց հանդիպում ունեցել նրա հետ:
«Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի և վարչապետի հանդիպումը ևս բավական երկար է տևել: Ուշագրավն այն է, որ Կարեն Կարապետյանը ՊՆ է գնացել ոչ թե իր ծառայողական, այլ սովորական, անշուք ինչ-որ ավտոմեքենայով և հնարավորինս աննկատ մուտք է գործել շենք, որպեսզի ոչ ոք իրեն չտեսնի: Նույն կերպ, գրեթե աննկատ էլ նա ՊՆ-ից հեռացել է:
Արդյոք Կարեն Կարապետյանը ՊՆ է գնացել, որպեսզի Սեյրան Օհանյանին անձամբ հավաստիացնի, որ ինքը նրա դեմ ոչինչ չունի, և որ նրա վերանշանակման հարցը Սերժ Սարգսյանը միանձնյա է որոշելու: Ամեն դեպքում, առաջիկա օրերին, երբ, ի վերջո, տեղի կունենա պաշտպանության նախարարի նշանակումը, Կարեն Կարապետյանի խորհրդավոր այցելության պատճառը, թերևս, հասկանալի կդառնա: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանից պարզաբանում ստանալ վերը նշված այցելության վերաբերյալ, սակայն նա պատասխանել է, թե այդ այցի մասին տեղեկություն չունի: «Ես տեղեկություններ ունեմ միայն վարչապետի՝ լուսաբանման ենթակա այցելության մասին»,- պատասխանել է Շուշան Սարդարյանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա