Ֆիլիպինների նախագահը չի ցանկանում համեմատվել Հիտլերի հետ
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն չի ցանկանում, որպեսզի իրեն որևէ կերպ համեմատեն Ադոլֆ Հիտլերի հետ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախագահի պաշտոնական ներկայացուցիչը:
Լրատվամիջոցները հիշեցնում են, որ թմրանյութերի բիզնեսի դեմ իր պայքարը հենց Դուտերտեն նմանեցրել էր նացիստական Գերմանիայի առաջնորդի գորրծելաոճին:
«Մենք չենք ցանկանում թերագնահատել ողբերգությունը, Հոլոքոստի ժամանակ 6 մլն հրեաների սպանությունը»,-նշել է պաշտոնական ներկայացուցիչը, ավելացնելով, որ Հիտլերի սպանություններին ու երեք մլն նարկոդիլեր սպանելու ցանկությունները միանգամայն տարբեր բաներ են: