Գերմանիայում տեղացիների և փախստականների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
Գերմանիայի քաղաքացիների և օտարերկրացիների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել գերմանական Շվերլին քաղաքում: Մեկ մարդ թեթևակի վնասվել է: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Ծեծկռտուքին մասնակցել է մոտ 40 մարդ: Դեպքի վայր ժամանած ոստիկաններին հաջողվել է բաժանել կողմերին: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ հասարակական կարգը խախտելու համար:
Չնայած քաղաքի կենտրոնում ոստիկանների ուժեղացված հսկողությանը՝ օտարազգիների մասնակցությամբ կռիվները տեղի են ունենում կանոնավար: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ քաղաքի կենտրոնում մշտապես հավաքվում են փախստականների՝ 20-30 հոգանոց խումբ, հիմնականում անչափահասներ, նաև տեղի բնակիչների խմբեր:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան