Ժերեմի Մաթյեն ավարտել է կարիերան Ֆրանսիայի հավաքականում
«Բարսելոնի» պաշտպան Ժերեմի Մաթյեն հայտարարել է, որ ինքն այլևս հանդես չի գա Ֆրանսիայի հավաքականում։ Ինչպես տեղեկացնում է sport-express.ru-ն, 32-ամյա ֆրանսիացին որոշել է ավարտել ելույթներն ազգային թիմում, որպեսզի աշխարհի 2018 թ. առաջնությունից առաջ երիտասարդ խաղացողներին հնարավորություն տա՝ դրսևորելու իրենց, քանզի համաշխարհային առաջնությունում իր խաղալու հնարավորությունները շատ փոքր են։ Այդ որոշումը ֆուտբոլիստն արդեն քննարկել է թիմի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի հետ։
Հիշեցնենք, որ Բուլղարիայի ու Հոլանդիայի հավաքականների հետ «ԱԱ-2018»-ի ընտրական փուլի հանդիպումներում Մաթյեի փոխարեն կխաղա Էլյակիմ Մանգալան։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա