Իբրահիմովիչը կրկնել է Քարյուի ու Մուտուի նվաճումը
«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ռմբարկուական հերթական նվաճումն է արձանագրել։ Հիշեցնենք, որ «ՄՅու»-ն Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում 1։0 հաշվով հաղթել է «Զարյային»։ Միակ գոլը խփել է «Կարմիր սատանաների» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։
Այսպիսով՝ եվրագավաթային մրցաշարերի պատմության մեջ շվեդը դարձել է 3-րդ ֆուտբոլիստը, ում հաջողվել է աչքի ընկնել 7 թիմի կազմերում։ Մինչ այդ նման նվաճման են հասել նորվեգացի և ռումինացի հարձակվողներ Ջոն Քարյուն և Ադրիան Մուտուն։
Բացի «ՄՅու»-ից, Իբրահիմովիչը եվրագավաթային մրցաշարերում գոլեր է խփել նաև ամստերդամյան «Այաքսի», իտալական «Յուվենթուսի», «Ինտերի» ու «Միլանի», իսպանական «Բարսելոնի» ու ֆրանսիական ՊՍԺ-ի կազմերում։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
Հետաքրքիր է, որ Իբրահիմովիչը առաջին ու միակ ֆուտբոլիստն է, ով Չեմպիոնների լիգայում գոլերի հեղինակ է դարձել 6 թիմի կազմում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա