Խոսե Կալյեխոն. «Իսպանիայի հավաքական հրավիրվելու մասին իմացա Ռեյնայից, բայց չհավատացի»
«Նապոլիի» կիսապաշտպան Խոսե Կալյեխոնը պատմել է, որ առաջիկա հանդիպումներին նախապատրաստվելու համար Իսպանիայի հավաքականից ստացած հրավերը զարմացրել է իրեն։ Ֆուտբոլիստը, ով վերջին անգամ ազգային թիմի կազմում խաղացել է 2014 թ., նաև տեղեկացրել է, որ ազգային թիմի հայտացուցակում ընդգրկվելու մասին իրեն առաջինը Ռեյնան է ասել։
«Հավաքական հրավիրվելու հույս ունեի, չնայած, իհարկե, զանգ չէի սպասում ու հիմա շատ զարմացած եմ,- Կալյեխոնի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Զարմացած եմ, որովհետև ազգային թիմում արդեն հանդես են գալիս երկրի լավագույն ֆուտբոլիստները։
Ինձ չի կարելի կենտրոնական հարձակվող անվանել, սակայն ես ձգտում եմ պակաս արդյունավետ չլինել, քան այդ դիրքի ֆուտբոլիստները։ Հավաքականից հրավերը պարգևատրություն է քրտւնաջան աշխատանքի համար, և ես պատրաստվում եմ շարունակել նույն ոգով։
Ինչպե՞ս իմացա հրավերի մասին։ Տանը նստած էի բազմոցին, երբ ինձ զանգահարեց Պեպե Ռեյնան և ասաց այդ մասին։ Ես նրան չհավատացի։ Ավելի ուշ, երբ պաշտոնական ծանուցագիր ստացա, զանգահարեցի ու շնորհակալություն հայտնեցի Ռեյնային»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա