Խոսեպ Գվարդիոլա. «Յայա Տուրեն ամեն օր մարզվում է թիմի հետ»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Տոտենհեմի» հետ Անգլիայի առաջնության 7-րդ տուրի հանդիպումից առաջ հաղորդել է, որ Յայա Տուրեի հարցում իր կարծիքը չի փոխվել։ Ավելի վաղ նշվել է, որ մարզիչն ու ֆուտբոլիստը բախվել են մամուլում Տուրեի գործակալ Դմիտրի Սելյուկի արած հայտարարությունների պատճառով։ Իսպանացի մասնագետը ներողություն է սպասում Տուրեի ներկայացուցչից։
«Յայա Տուրեն ամեն օր մարզվում է թիմի հետ,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Մարզումները լավ են անցնում, բայց ես մտադիր չեմ խոսել Տուրեի հետ կապված միջադեպի մասին։ Դուք գիտեք իմ կարծիքը»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա