Կլոպը մտադիր չէ աշխատել 60 տարեկանում
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոստովանել է, որ մտադիր է 60 տարեկանում ավարտել մարզչական կարիերան։ 49-ամյա մասնագետը նաև նշել է, որ չի տխրի, եթե «Լիվերպուլը» դառնա իր վերջին թիմը։
«Քիչ հավանական է, որ 60 տարեկանում որևէ թիմ մարզեմ,- Կլոպի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Եվ եթե կարիերայիս վերջում իմ ցուցակում լինեն միայն «Մայնցը», «Բորուսիան» ու «Լիվերպուլը», ես չեմ տխրի։ Անկասկած, այդ երեքն էլ ֆանտաստիկ ակումբ են»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա