Հալեպում հրթիռակոծությունները շարունակվել են նաև այսօր
Այս գիշեր և առավոտյան ժամերին Հալեպում ահաբեկչական խմբավորումների կողմից շարունակվել են խաղաղ բնակելի տարբեր շրջանների հրթիռակոծությունները: Արձանագրվել են զոհեր և վիրավորներ: Այս մասին գրում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը:
Երեկ վիրավորված երկու հալեպահայերի՝ Արա Արամյանի և Հարութ Ավագյանի վիճակը շարունակում է մնալ ծանր, նրանք բժիշկների հսկողության տակ են:
Այսօր Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել երեկ զոհված հալեպահայերի հոգեհանգիստը:
Հարակից հրապարակումներ`
- Արամ Առաջինը ցավակցություն է փոխանցել զոհվածների ընտանիքներին
- Հրապարակվել են Հալեպում հրթիռակոծության հետևանքով զոհված ու վիրավորված հայերի անունները
- ՀՀ ԱԳՆ-ը խորապես մտահոգված է վերջին օրերին Սիրիայում ռազմական իրավիճակի սրմամբ
- Սիրիահայ ուսուցչուհի. Ուզում են Հալեպը դատարկել հայությունից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան