
Հալեպում դադարեցվել է ջրամատակարարումը ռազմական գործողությունների հետևանքով
Հալեպում խմելու ջրի մատակարարումը դադարեցվել է Սլեյման-ալ-Հալյաբի թաղամասում, որտեղ գտնվում է ջրի պոմպակայանը, ռազմական գործողությունների հետևանքով: Այս մասին գրում է «Ռիա նովոստին»:
Լրատվամիջոցին աղբյուրն ասել է, որ որևէ ավիահարված չի եղել այդ շրջանում: Այնտեղ ինժեներներն այժմ չեն կարող աշխատել, քանի որ կողքով անցնում է առջևի գիծն ու գրոհայինները պոմպակայանը պահում են կրակի տակ:
Սիրիական բանակը ուրբաթ սկսել է հարձակողական օպերացիա Սլեյման-ալ-Հալյաբի թաղամասում, որտեղ գտնվում է խմելու ջրի պոպմակայանը: Կառավարական ուժերը հաջողությունների են հասել:
Մարտերը շարունակվում են: