Հարավային Կորեայի առաջնորդը կոչ է արել Հյուսիսային Կորեայի բնակիչներին փախչել Հարավ
Հարավային Կորեայի նախագահ Փակ Կին Հեն բացահայտ կոչ է արել Հյուսիսային Կորեայի զինծառայողներին և բնակիչներին փախչել Հարավ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, նա այս մասին հայտարարել է հարավկորեական զինված ուժերի 68-ամյակին նվիրված տոնական միջոցառման ժամանակ:
«Մենք բացում ենք ճանապարհը, որպեսզի Հյուսիսային Կորեայի բնակիչները գտնեն իրենց երազանքները և ճակատագիրը: Մենք ուզում ենք, որ դուք ցանկացած ժամանակ գաք Կորեայի անկախ Հանրապետություն»,- ասել է նա՝ դիմելով Հյուսիսային Կորեայի բնակիչներին:
Միաժամանակ նա քննադատել է Փհենյանի իշխանություններին և սպառնացել հակազդել Հյուսիսայի Կորեայի կողմից որևէ «պրովակացիայի»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան