Հռոմի պապը պատարագ է մատուցել Թբիլիսիի մարզադաշտում
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապը Վրաստան այցի երկրորդ օրը պատարագ է մատուցել Թբիլիսիում Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտում: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Հռոմի պապը Վրաստան է ժամանել նախօրեին՝ երկօրյա այցով: Նա արդեն հանդիպել է երկրի նախագահի, վարչապետի, Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդի հետ: Այցի առաջին օրը Հռոմի պապն ավարտել է ասորա-խալդյան կաթոլիկ եկեղեցի այցով: Այսօր կայցելի Մցխեթի Սվետիցխովելի տաճար:
Մարզադաշտում պատարագի ժամանակ ներկա է եղել նախագահն ու առաջին տիկինը, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուսը, կրոնական տարբեր դավանանքների ներկայացուցիչներ:
Բի-Բի-Սի-ն գրում է, որ մարզադաշտը, որտեղ կարող է տեղավորվել 25 հազար մարդ, չնայած սպասումներին, ներկա է եղել միայն 3000 մարդ:
Պաշտոնական տվյալներով, Վրաստանում ապրում է մեկ տոկոսից մի փոքր պակաս կաթոլիկ: Վրաց ուղափառ եկեղեցու պատվիրակությունը, ինչպես սպասվում էր, պետք է գար Թբիլիսիի արարողությանը, սակայն չի մասնակցել:
Հռոմի պապի այցից երկու օր առաջ Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ Իլյա Երկրորդն հայտարարությամբ էր հանդես եկել, որտեղ ասված էր, որ ուղղափառները չեն կարող մասնակցել Պապական պատարագին դավանաբանական տարբերությունների պատճառով: