Հերթական մահը՝ ռինգում
Շոտլանդացի բռնցքամարտիկ Մայք Տաուելլը մահացել է մենամարտում ստացած վնասվածքներից։ Սարսափելի ողբերգությունը մթագնել է բռնցքամարտի երեկոն, որն անցկացվել է սեպտեմբերի 29-ին, Գլազգոյում։ Տաուելլը պայքարում էր հանուն միջինքաշային կարգում Մեծ Բրիտանիայի չեմպիոնի կոչման համար մենամարտելու իրավունքի։ 25-ամյա բռնցքամարտիկին դիմակայում էր Դեյլի Էվանսը։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
Միացյալ Թագավորության երկու ներկայացուցչի միջև մարտն ընթանում էր անզիջում պայքարում։ Առաջին իսկ ռաունդում Տաուելլը հայտնվեց ռինգի հատակին, սակայն նոկդաունից հետո, թվում է, կարողացավ վեևրականգնվել։ Եվս մեկ կոշտ գրոհ նա բաց թողեց 5-րդ ռաունդում։ Վայր ընկնելուց հետո շոտլանդացին արդեն ի վիճակի չէր ինքնուրույն հեռանալ ռինգից։ Նրան միանգամից տեղափոխեցին ռինգ։ Բժիշկները հրաժարվեցին կանխատեսումներ անել՝ նկատի ունենալով նրա ծանր վիճակը։
Եվ ահա հայտնի է դարձել, որ Տաուելլը մահացել է։ Բռնցքամարտիկի ներկայացուցիչների խոսքերով՝ Մայքի վիճակը շատ ծանր էր, իսկ շնչառությունը պահպանվում էր միայն արհեստական միջոցներով։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա