Թևան Պողոսյան. Վաղը «պադվադիտ» չանե՛ք, տղե՛րք
Գյումրիում և Վանաձորում վաղը հասարակ ընտրություններ չեն, այլ նոր Սահմանադրության ստուգարքն է։ Նման կարծիք է հայտնել ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում և ընտրության մասնակիցներին կոչ արել հուսախաբ չանել:
«Վաղը Գյումրիում ու Վանաձորում սահմանադրական բարեփոխումների առաջին իրական ստուգարքն է։ Կհանձնվի՞ այդ ստուգարքը, ինչ-որ հույս կարելի կլինի ունենալ դեպի առաջ։ Ավելի մանրամասն հետևել եմ Վանաձորի նախընտրական զարգացումներին. չեմ հիշում որևէ տեղական ընտրություն, որն այսքան առատ տեղ նվաճեր հանրապետական մամուլում, բայց առաջին հերթին սոցիալական ցանցերում։ Վանաձորի նախընտրական արշավը ամենացանցայինն էր երբևէ իմ տեսածներից։
Մի առանձնահատկություն էլ ուներ այն. տեղեկատվական հարթության հիմնական աստղերը ամենևին էլ թեկնածուները չէին, այլ նոր սերնդի քաղաքական գործիչները, իմ կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը և Արմեն Աշոտյանը, ովքեր շղարշեցին նախկինում ընդունված կարծրատիպերը, ովքեր փոխեցին օդը, ովքեր հնացրին «փող-ուժ-ավտարիտետ-նայող-կլան-անգրագետ հեղինակություն-քյառթու կազմակերպիչ» իրականությունը և ընտրապայքարը տարան դեպի ինտելեկտ, դեպի քաղաքականություն, դեպի համացանց։
Ափսոս, որ նոր վարչապետին ոչ ոք խորհուրդ չտվեց, որ «ծպտյալ թատերական ներկայացուման» փոխարեն երեկ ինքը պետք է լիներ Վանաձորում ու Գյումրիում, պետք է շնորհակալություն հայտներ բոլոր թեկնածուներին արշավի համար ու հայտարարեր, որ վաղը հասարակ ընտրություններ չեն, այլ նոր Սահմանադրության ստուգարքն է։ Բոլորի՛ս Սահմանադրության, որի կյանքի կոչման նշանաբանով է նոր կառավարությունը եկել քաղաքական հարթակ։
Ապրե՛ն Վանաձորի քարոզարշավի աստղերը։ Վաղը «պադվադիտ» չանե՛ք, տղե՛րք։ Էդ ընտրվել-չընտրվելը չի ամենակարևորը։ Վաղը, որ պարտվեք ինքներդ ձեզ, ապագա բոլոր պրոցեսներն էլի հետ եք տալու «փող-ուժ-ավտարիտետ-նայող-կլան-անգրագետ հեղինակություն-քյառթու կազմակերպիչ» իրականությանը։ Պի՛նդ եղեք ու դուխով»,-գրել է պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին