Ռոնալդուն ցմահ պայմանագիր կստորագրի՞ տեխնիկական հովանավորի հետ
«Ռեալի» և Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն մոտ ժամանակներս կարող է ցմահ պայմանագիր ստորագրել մարզական հանդերձանք արտադրողի հետ։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ ընկերությունը, որը Ռոնալդուի տեխնիկական հովանավորն է եղել նրա ողջ կարիերայի ընթացքում, ուզում է երկարաձգել պայմանագիրը, որն ուժի մեջ է մինչև 2021 թ.։ Դա կարվի այն նպատակով, որպեսզի ֆուտբոլիստը համաձայնագիր չստորագրի որևէ մրցակից ընկերության հետ։
Հիշեցնենք, որ ժամանակին տեխնիկական հովանավորների հետ ցմահ պայմանագրեր են ստորագրել այնպիսի հանրահայտ մարզիկներ, ինչպիսիք են ամերիկացի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանն ու բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդոն։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա