Ցիբուլկովան կթարմացնի անձնական ռեկորդը WTA-ի սանդղակում
Սլովակ թենիսիստուհի Դոմինիկա Ցիբուլկովան հաջորդ շաբաթ անձնական նոր ռեկորդ կսահմանի WTA-ի համաշխարհային սանդղակում՝ Ուխանում ընթացող «Premier» մրցաշարի եզրափակիչ դուրս գալու հաշվին։
Հիշեցնենք, որ նախօրեին Ցիբուլկովան կիսաեզրափակչում 3։6, 6։3, 6։4 հաշվով կամային հաղթանակ է տոնել Սվետլանա Կուզնեցովայի նկատմամբ ու մտել եզրափակիչ։
«Պարզապես հիանալի զգացողություններ են։ Չնայած շատ եմ հոգնել, ելքը եզրափակիչ հրաշալի է, այնպես որ, հոգնածությունը մղվում է երկրորդ պլան։ Դա մեծ հաղթանակ է ինձ համար։
Ես կասեի, որ այստեղ ինձ ոչինչ չի տրվել հեշտությամբ։ Առաջին իսկ ռաունդից իմ խաղերը բարդ էին։ Այսպիսի մրցաշարերում այլ կերպ չէր էլ կարող լինել։ Անհամբերությամբ եմ սպասում հերթական եզրափակչին և ուզում եմ շարունակել խաղալ նույն մակարդակով»,- Ցիբուլկովայի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։
Ավելացնենք, որ եզրափակչում Ցիբուլկովան կխաղա Պետրա Կվիտովայի հետ։ Հաջողության դեպքում Ցիբուլկովան կդառնա աշխարհի 7-րդ ռակետը, իսկ պարտության դեպքում կհանգրվանի 8-րդ հորիզոնականում։ Մինչև հիմա 27-ամյա թենիսիստուհու լավագույն արդյունքը եղել է 10-րդ տեղը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա