Արսեն Վենգեր. «Դա իմ սիրո պատմությունն է»
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, ով 20 տարի շարունակ գլխավորում է լոնդոնյան թիմը, խոսել է լոնդոնյան թիմի ոնկատմամբ տածած սիրո մասին: Տեղեկացնում է «Eurosport»-ը:
«Շատ բան է փոխվել, այդ թվում` մարզչական արվեստը: «Արսենալն» աճել է և համաշխարհային ճանաչում է ձեռք բերել: 20 տարի առաջ այն այսքան հզոր ու թանկարժեք չէր: Ես հետ չեմ նայում, թեև կարծում եմ, որ իմ աշխատանքը մեծ առանձնաշնորհ է: Չգիտեմ, կկարողանա՞մ արդյոք աշխատել 25 տարի: Եթե, ամեն դեպքում, հետ նայենք, կտեսնենք, որ իմ խաղաոճը նույնը չէ, ինչ 5 տարի առաջ էր:
Իմ մեջ պահպանվել է կիրքը խաղի նկատմամբ և ես ուզում եմ աճել: Իմ հարաբերություններն «Արսենալի» հետ յուրահատուկ սիրո պատմություն են: Բոլորը սպասում են, որ այն հավերժ կլինի: Բայց նման դեպքերում ամեն ինչ տեղի է ունենում հանկարծակի: Առայժմ գիտակցում եմ, որ դեռ կարող եմ հաջողությունների հասցնել թիմին»,- ասել է Վենգերը:
Հիշեցնենք, որ Վենգերն «Արսենալը» գլխավորել է 1996 թ.: Ֆրանսիացի մասնագետի գլխավորությամբ թիմը 1074 խաղ է անցկացրել:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա