Կարեն Խաչանովը շարունակում է զարմացնել
Ռուսաստանը ներկայացնող 20-ամյա հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը գերազանց է հանդես գալիս Չինաստանում ընթացող հեղինակավոր մրցաշարում: Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը Չինաստանի Չանդու քաղաքում ընթացող «Chengdu Open» անվանումը կրող մրցաշարի կիսաեզրափակչում Խաչանովը 6:3, 7:6 հաշվով պարտության է մատնել սերբ Վիկտոր Տրոիցկուն` նվաճելով եզրափակչում հանդես գալու իրավունք: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:
Կարենն առաջին անգամ մարզական կարիերայի ընթացքում հանդես կգա ATP մրցաշարերի եզրափակչում, և վճռորոշ խաղում ռակետը կխաչաձևի Իսպանիայի ներկայացուցիչ Ալբերտ Ռամոս-Վինյոլասի հետ, ով, իր հերթին, կիսաեզրափակչում 7:6, 1:6, 7:6 հաշվով պարտության է մատնել Բուլղարիայի ներկայացուցիչ Գրիգոր Դիմիտրովին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա