Կարեն Մովսիսյանն առայժմ անպարտելի է
Իսպանական Օ Գրովե քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում հաջող է հանդես գալիս Կարեն Մովսիսյանը: Նա 7 տուրից հետո 5,5 միավորով ռուսաստանցի Եվգենի Գլեյզերովի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այս մասին տեղեկացնում է chess-results.com-ը:
7-րդ տուրում Մովսիսյանը պարտության է մատնել իսպանացի Ալֆոնսո Ռոմերոյին: Դա մրցաշարում Մովսիսյանի տոնած 4-րդ հաղթանակն էր: Հայ գրոսմայստերն առայժմ անպարտելի է: 8-րդ տուրում Մովսիսյանը կմրցի Ռուսաստանը ներկայացնող Միխայիլ Ուլիբինի հետ:
Հավելենք, որ մրցաշարին մասնակցում են 33 շախմատիստներ, որոնցից 8-ը գրոսմայստերներ են:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա