Ամբողջ աշխարհում հղիների մահացության 10%-ը բաժին է ընկնում Նիգերիային. ՄԱԿ
Ծննդաբերության կամ հղիության ժամանակ առաջացած բարդություններից աշխարհում յուրաքանչյուր 10-րդ մահը բաժին է ընկնում Նիգերիային: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի՝ Բնակչության հարցերով հիմնադրամի ղեկավար, դոկտոր Բաբատունդե Օսոտիմեհինը, գրում է BBC-ն:
Օսոտիմեհինը, որը նախկինում զբաղեցրել է Նիգերիայի առողջապահության նախարարի պաշտոնը, պատմել է, որ ամբողջ աշխարհում անչափահաս մայրերը տարեկան ունենում են 20 հազար երեխա: Այդ հղիությունների մեծ մասն ավարտվում են մոր, պտղի կամ երկուսի մահով:
Հակամարտություններից տառապող Նիգերիայում իրավիճակը հատկապես սարսափելի է՝ կապված հակաբեղմնավորիչների բացակայության, մեծ թվով անցանկալի հղիությունների, երիտասարդ կանանց սեքսուալ շահագործման և սեռական կրթության պակասի հետ:
Այսօր աշխարհում մահացող յուրաքանչյուր 10-րդ երիտասարդ մայրը նիգերիացի է: Մահվան դեպքերի մեծ մասը տեղի ունենում հղիության ընդհատման ժամանակ:
Հարակից հրապարակումներ`
- Ոչ թե սելեկտիվ աբորտ, այլ.
- Պարագվայում հրաժարվել են 10-ամյա աղջկան աբորտ անել
- Ռուսաստանում անօրինական աբորտի համար սահմանվեցին մեծ տուգանքներ
- Չինաստանը խստացնում է հարկադրական աբորտների դեմ օրենսդրությունը
- ԱՆ-ն մշակել է նոր օրենք, որը, հնարավոր է, նվազեցնի տնային պայմաններում աբորտների թիվը