Հայաստանում 37.2 տոկոսով նվազել են ցեմենտի արտադրության ծավալները
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ Հայաստանում նվազել են որոշ շինանյութերի արտադրության ծավալները:
Մասնավորապես, 2016 թվականի հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում 37.2 տոկոսով նվազել են ցեմենտի արտադրության ծավալները: Եթե այս տարվա հունվար-օգոստոսին արտադրվել է 183.2 տոննա ցեմենտ, ապա 2015թ-ի նույն ժամանակահատվածում՝ 291.8 տոննա:
Ըստ ԱՎԾ-ի՝ ութ ամիսներին 50.8 տոկոսով նվազել են գաջի, 35.5 տոկոսով՝ ապակյա տարաների, 34.4 տոկոսով՝ տուֆի, 24.8 տոկոսով՝ հավաքովի երկաթբետոնե կառուցվածքների արտադրության ծավալները:
Հունվար-օգոստոսին 6.8%-ով աճել է միայն կրի արտադրությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան