Ալավերդիի օդում ծծմբի երկօքսիդը երկու անգամ գերազանցում է թույլատրելի նորման
Ալավերդիում, Գյումրիում, Վանաձորում օդային ավազանի որակի շուրջօրյա ակտիվ նմուշառմամբ մշտադիտարկման արդյունքների համաձայն ծծմբի երկօքսիդը գերազանցում է թույլատրելի նորման:
ԱՎԾ տվյալների համաձայն, այդ առումով ծծմբի երկօքսիդ առավել շատ առկա է Ալավերդի քաղաքի օդում, այստեղ թույլատրելի նորման գերազանցված է 2.1 անգամ: Վանաձորում ցուցանիշը 1.6 անգամ է, Գյումրիում` 1.2 անգամ:
Մշտադիտարկումներ կատարվել են նաև Հրազդան, Արարատ, Կապան, Քաջարան, Չարենցավան, Մարտունի, Ծաղկաձոր քաղաքներում, ինչպես նաև Սյունիք ու Ամբերդ գյուղերում: Պաշտոնական տվյալների համաձայն, օդում ընդհանուր փոշու, ազոտի ու ծծմբի երկօքսիդների առկայությունը թույլատրելի նորմայի սահմաններում է:
Օգոստոս ամսին ՀՀ բնակավայրերի օդային ավազանի որակի շուրջօրյա ակտիվ նմուշառմամբ մշտադիտարկման միջոցառումներ են իրականացվել 16 ստացիոնար դիտակայաններում: Մթնոլորտն աղտոտող նյութերի պարունա- կությունները որոշելու համար շուրջօրյա ակտիվ նմուշառման միջոցով վերցվել է օդի 1 525 փորձանմուշ, պասիվ նմուշառման 214 դիտակետից՝ օդի 1 757 փորձանմուշ:
Երևան և Ալավերդի քաղաքների ավտոմատ դիտակայանների միջոցով կատարվել է օդի, համապատասխանաբար՝ 25 721 և 4 890 դիտարկում: Դիտարկման համակարգում ընդգրկված
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի երեք քաղաքներում օդում ծծմբի երկօքսիդը գերազանցում է թույլատրելի նորման
- Գյումրիում, Վանաձորում, Ալավերդիում օդում ծծմբի երկօքսիդը թույլատրելիից շատ է
- ԱՎԾ. Մի քանի քաղաքներում օդում ծծմբի երկօքսիդը գերազանցել է թույլատրելի սահմանը
- Երևանում փոշու, ծծմբի, ազոտի երկօքսիդի միջին ամսական կոնցենտրացիանները թույլատրելի նորմաների սահմաններում. ԱՎԾ