Արձանագրված խախտումները շատ ավելի քիչ են. Տիգրան Մուկուչյան
Հայաստանի 6 մարզերում` Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց Ձոր, այսօր տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ավարտվեցին, բոլոր ընտրատեղամասերը փակվել են և պատրաստվում են հաշվարկի։ Ընդհանուր առմամբ, ընտրություններ կայացան 372 համայնքներում։ Իսկ Գյումրիում և Վանաձորում կայացան ավագանու անդամի ընտրություններ։
«Ազատություն» ռադիոկայանի եթերում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ բոլոր ահազնագերի ու խախտումների մասին տեղեկություններին արձագանքել են, փորձել են ուսումնասիրել կատարվածի հանգամանքները։
Մուկուչյանը առանձնացրել է մի քանի խախտումներ. «Գրառումներ են եղել տեղամասերի մոտ կուտակումների մասին, որոնց վերաբերյալ արձագանքը եղել է օպերատիվ և ձեռնարկվել են միջոցներ, որպեսզի վերացվեն խախտումները։ Եղել են նաև հայտարարություններ այն մասին, որ մարդիկ փորձել են քվեարկել մեկ ուրիշի փոխարեն։ Որպես կանոն, դրանք եզակի դեպքեր են եղել՝ 1- 2 դեպք, որոնք շփոթության արդյունք են եղել։ Բոլոր դեպքերում, հանձնարարականն ու օրենքի պահանջը մեկն է՝ բոլոր ընտրախախտումները գրանցվեն ընտրամատյաններում և դրանով արդեն քննությունները հետագայում կանցկացվեն»։
Նրա խոսքով, ընտրախախտումների հստակ տվյալների մասին կարելի է խոսել ընտրատեղամասերից գրանցամատյաններն ստանալուց հետո միայն։
«Միանշանակ կարելի է փաստել, որ թե բովանդակային առումով, թե առաջին հայացքից արձանագրված խախտումները շատ ավելի քիչ են», -ասել է Մուկուչյանը՝ պատասխանելով նախորդ ընտրությունների հետ համեմատություն անցկացնելու մասին հարցին։
ԿԸՀ նախագահը տեղեկացրել է, որ կեսգիշերին արդեն կստացվեն փոքր համայնքներում անցկացված ընտրությունների առաջին արդյունքները։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան