
Ոչ մի արտառոց բան՝ հայտնում են Կապանից
Կապանի 38/18 ընտրատեղամասում ընտրություններն ընթանում են բնականոն հունով: «Panorama.am»-ի հետ զրույցում նշեց ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Գայանե Գրիգորյանը:
Նախագահի հավաստմամբ մինչ այս պահը արտառոց ոչինչ չի արձանագրվել:
«Ընտրատեղամասում գրանցված 1638 ընտրողներից մասնակցել են 280 քաղաքացի:
Այստեղ ներկա են բոլոր թեկնածուների վստահված անձինք, տեղական դիտորդներ ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և, ինչպես տեսնում եք, ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել»,- նշեց Գ.Գրիգորյանը:
Հանձնաժողովի նախագահը նաև հավելեց, որ Կապանի ավագանու ընտրություններին առաջադրված 31 թեկնածուների վստահված անձինք նույնպես ներկա են տեղամասում: