Կապանի 38/10 տեղամասում աշխատանքային մթնոլորտ է
Կապանի թիվ 38/10 ընտրատեղամասում ընտրությունները անցնում են աշխատանքային նորմալ մթնոլորտում: «Panorama.am»-ի հետ զրույցում նշեց տեղամասային հանձնաժողովի նախագահ Սահականուշ Գրիգորյանը և հավելեց, որ դիտորդները վստահված անձանց միասին նորմալ աշխատում են տեղամասում:
«Մեկ դեպք եղավ: Մի կին կար, որ իր անունը ընտրացուցակում չկար, անձնագրայինի բաժնի հետ ճշտեցինք, այնտեղից տեղեկացրին, որ այդ կինը պետք է գնա անձնագրային բաժանմունք ճշտի: Ինքը չգնաց իր իրավունքները պաշտպանելու: Նման դեպքեր լինում են, բայց լուրջ միջադեպեր չկան»,- նշեց Սահականուշ Գրիգորյանը:
Ս.Գրիգորյանը տեղեկացրեց, որ տեղամասում ըստ ցուցակների գրանցված են 1647 ընտրող այս պահի դրությամբ մասնակցել են ավելի քան 500 քաղաքացի:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին