
Ոստիկանությունը 53 տեղեկություն է ստացել ընտրությունների ընթացքից
Հայաստանի ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ Լոռու, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ՏԻՄ ընտրությունների նախընտրական և քվեարկության օրը ստացվել է տարբեր բնույթի 53 տեղեկատվություն, որից՝
Ըստ փուլերի
Քարոզչության ընթացքում – 5,
Քվեարկության օրը- 48:
Ըստ տարածքների
1. Շիրակի մարզ - 6,
2. Լոռու մարզ - 20,
3. Գեղարքունիքի մարզ - 8,
4. Վայոց ձորի մարզ - 1,
5. Սյունիքի մարզ - 0,
6. Կոտայքի մարզ - 18:
Ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստվում է 53 նյութ: