Պաշտպանի աշխատակազմը հետևում է ընտրությունների ընթացքին
Հայաստանում ընթացքող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների շրջանակներում այսօր ընթացող քվեարկության կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում արձանագրվող խախտումներին արձագանքելու նպատակով Պաշտպանի աշխատակազմն աշխատում է լիարժեք ռեժիմով: Այդ մասին տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի լրատվական ծառայությունից։
Ըստ աղբյուրի, Պաշտպանի հանձնարարությամբ հերթապահ աշխատանքային խմբեր են գործուղվել Գյումրի և Վանաձոր քաղաքներ:
Այս պահին ուսումնասիրվում են թեժ գծի հեռախոսահամարի և ԶԼՄ-ների միջոցով ստացած հաղորդումներում քվեարկության ընթացքին առնչվող տեղեկությունները, որոնց մասին մանրամասն տեղեկություններ կհայտնվեն ավելի ուշ:
Հարակից հրապարակումներ`
- Գյումրիում և Վանաձորում վստահված անձինք ուղղորդում են ընտրողներին. ՀՔԱՎ
- Ընտրատեղամասում քվեարկությունն սկսելուց առաջ աղոթել են
- Գյումրիում հանձնաժողովի անդամը փորձել է քվեարկել առանց անձնագրի. «Քաղաքացի դիտորդ»
- Այսօր 300-ից ավելի համայնքներում ընտրություններ են
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան