Վանաձորում խոչընդոտել են լրագրողի աշխատանքը, ջարդել հեռախոսը. Hetq.am
«Hetq.am» պարբերականը գրում է. «Վանաձորի թիվ 30/47 ընտրատեղամասում քիչ առաջ քաղաքացիական անձինք հարձակվել են araratnews.am կայքի լրագրող Շողիկ Գալստյանի վրա, խոչընդոտել նրա աշխատանքը, վիրավորել, ջարդել հեռախոսը, որով նա նկարահանումներ էր իրականացնում:
Շողիկ Գալստյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ այդ անձանցից մի քանիսը վաղ առավոտից տեղամասի շրջակայքից չեն հեռացել, մի քանի անգամ ուղեկցել են ընտրողների, տարածքում գտնվող քաղաքացիների հետ վիճաբանության մեջ մտել անհայտ պատճառներով, պարբերաբար խոսել Հանրապետական կուսակցության վստահված անձ Ռոման Ավագյանի հետ:
«Հետք»-ի լրագրողը դեպքից րոպեներ առաջ ոստիկանության աշխատողների ուշադրությունը հրավիրել է այդ մարդկանց վրա` խնդրելով պարզել, թե այդ տեղամասից ընդամենը 15-20 մետր հեռավորության վրա ինչ մարդիկ են հավաքված: Ոստիկանները պատասխանել են, որ ամեն ինչ կարգին է և անհանգստանալու կարիք չկա:
Այդ պահին տեղամասին է մոտեցել նաև ոստիկանության Վանաձորի բաժնի պետի տեղակալ փոխգնդապետ Վազգեն Թորոսյանը, որից «Հետք»-ի լրագրողը նույնպես պարզաբանում է խնդրել: Փոխոստիկանապետը պատասխանել է, որ իրենք տարածքի բնակիչներին ճանաչում են, և ամեն ինչ վերահսկվում է: Հենց այդ պահին ՀՀԿ-ի վստահված անձ Ռոման Ավագյանը խոչընդոտել է Շողիկ Գալստյանի աշխատանքը` ասելով, որ նա նկարահանումներ անելու իրավունք չունի, իսկ վերը նշված անձանցից մեկը հարձակվել է լրագրողի վրա, ձեռքից վերցրել հեռախոսը և գետնին խփել` ջարդելով այն:
Ոստիկանության բաժնի աշխատակիցները այս պահին նյութեր են նախապատրաստում: Քիչ անց լրագրող Շողիկ Գալստյանը հաղորդում կտա հանցագործության մասին և հեռախոսը կուղարկեն փորձաքննության»:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքապետի թեկնածուները քվեարկել են Վանաձորում
- Գյումրիում քվեարկել են թեկնածուները
- Արթիկում ՌԴ քաղաքացու անձնագրով քվեարկություն է կատարվել
- Ժամը 11.00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 84.601 ընտրող
- Գյումրիում և Վանաձորում վստահված անձինք ուղղորդում են ընտրողներին. ՀՔԱՎ
- Գյումրիում հանձնաժողովի անդամը փորձել է քվեարկել առանց անձնագրի. «Քաղաքացի դիտորդ»
- Այսօր 300-ից ավելի համայնքներում ընտրություններ են
- Երբ լրագրողը չունի ընտրելու իրավունք
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին