Տիմ ընտրություններին մասնակցել է ընտրողների 50.87 տոկոսը
Հոկտեմբերի 2-ին, հանրապետության 6 մարզերի 377 համայնքներում` այդ թվում նաև Գյումրիում և Վանաձորում, կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ 375 համայնքներում կայացած ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 20.00-ի դրությամբ 378.557 է կամ 50.87 %, Գյումրիում քվեարկության մասնակիցների թիվը 46.092 է կամ 36.59 %, Վանաձորում` 41.189 կամ 42.66 %:
Ըստ աղբյուրի, ժամը 20.00-ին սահմանված կարգով փակվել են բոլոր 837 ընտրական տեղամասերը: Տեղամասային ընտրական հանձնաժողովներն սկսել են քվեարկության արդյունքների ամփոփման նիստերը, որոնց ընթացքում կկազմվեն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունները:
Հարակից հրապարակումներ`
- Արձանագրված խախտումները շատ ավելի քիչ են. Տիգրան Մուկուչյան
- Ժամը 17:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակիցների թիվը անցել է 40 տոկոսից
- Հայաստանի ՏԻՄ ընտրություններում ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 28.18 %-ը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան