Այսօր 300-ից ավելի համայնքներում ընտրություններ են
Այսօր, հոկտեմբերի 2-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու Հայաստանի 6 մարզերում` Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց Ձոր: Ընդհանուր առմամբ, ընտրություններ կկայանան 372 համայնքում:
Բացի այդ, այսօր նոր ընտրակարգով ավագանու անդամի ընտրություններ են անցկացվում Հայաստանի խոշոր երկու քաղաքներից երկուսում՝ Գյումրիում և Վանաձորում։ Այս ընտրությունների արդյունքներով, այդ քաղաքները կունենան քաղաքապետեր:
Ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացրել էր, որ համայնքի ղեկավարներ կընտրվեն 292 համայնքներում, իսկ ավագանու անդամ՝ 339 համայնքներում:
Համայնքների ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել էր 738 թեկնածու, որոնցից իրենց փաստաթղթերը մինչև գրանցման ժամկետը հետ է վերցրել 49 մարդ, իսկ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 166 քաղաքացի:
Այսպիսով, ընդհանուր առմամբ հոկտեմբերի 2-ին համայնքներում ՏԻՄ ընտրություններին կմասնակցի 523 թեկնածու, որից 507-ը տղամարդիկ են, 16-ը՝ կանայք:
Այսօրվա ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնեն 20 հայաստանյան հասարակական կազմակերպություններ՝ ընդհանուր առմամաբ շուրջ 1600 դիտորդով: