Արթիկում ՌԴ քաղաքացու անձնագրով քվեարկություն է կատարվել
Արթիկի տարածաշրջանում, մասնավորապես՝ թիվ 36/4 և 36/9 ընտրատեղամասերում քաղաքացիներին թույլ են տվել քվեարկել ՌԴ քաղաքացու անձնագրերով։ Այդ մասին տեղեկացնում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը։
Ըստ ներկայացված ահազանգի, առաջին ընտրատեղամասում քաղաքացուն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը թույլ է տվել քվեարկել ոստիկանության անձնագրային բաժնի ցուցումից հետո, իսկ երկրորդ ընտրատեղամասում թույլտվությունը եղել է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (ԸԸՀ) կողմից։
Մեկնաբանություն ստանալու համար փորձեցինք կապ հաստատել ԸԸՀ նախագահ Աշոտ Մարտիրսյանի հետ, սակայն վերջինը չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին։
Նշենք, որ այսօր Արթիկում քաղաքապետ են ընտրում։
Հարակից հրապարակումներ`
- Ոչ մի արտառոց բան՝ հայտնում են Կապանից
- Կապանում ակտիվ են սկսել
- Վանաձոր. Քվեարկողը նկարել է քվեարկած թերթիկը
- Գյումրիում և Վանաձորում վստահված անձինք ուղղորդում են ընտրողներին. ՀՔԱՎ
- Ընտրատեղամասում քվեարկությունն սկսելուց առաջ աղոթել են
- Գյումրիում հանձնաժողովի անդամը փորձել է քվեարկել առանց անձնագրի. «Քաղաքացի դիտորդ»
- Այսօր 300-ից ավելի համայնքներում ընտրություններ են
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին