Գյումրիում և Վանաձորում վստահված անձինք ուղղորդում են ընտրողներին. ՀՔԱՎ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիտորդներն ահազանգում են, որ Գյումրիի 34/21 ընտրատեղամասում գտնվող Բալասանյան դաշինքի ներկայացուցիչ Անահիտ Էռոյանի ձեռքին կան ցուցակներ, վերջինս ուղղորդում է ընտրողներին:
Նույն գործողությունը կատարվում է ընտրատեղամասից դուրս գտնվող ևս մեկ անձի կողմից: Խախտումն արձանագրվել է 9:40-ի դրությամբ, որի մասին ահազանգվել է տեղամասի հանձնաժողովի նախագահին, ուղարկվել է շրջիկ խումբ՝ ընտրատեղամասից դուրս կատարվող գործողությունները արձանագրելու նպատակով:
Համանման խախտում է արձանագրվել նաև Վանաձորի 30/58 ընտրատեղամասում ժամը 8:27-ի դրությամբ. ընտրատեղասում գտնվող ՀՀԿ վստահված անձը ուղղորդել է ընտրողներին: Դրա մասին հանձնաժողովի նախագահին զգուշացնելուց հետո խախտումը վերացվել է:
Հարակից հրապարակումներ`
- Ընտրատեղամասում քվեարկությունն սկսելուց առաջ աղոթել են
- Գյումրիում հանձնաժողովի անդամը փորձել է քվեարկել առանց անձնագրի. «Քաղաքացի դիտորդ»
- Այսօր 300-ից ավելի համայնքներում ընտրություններ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան